2021-09-29 15:40:14
7152
Տրանսպորտային փոխադրումներ՝ առանց սահմանափակումների:
Արտածավալային և ծանրաքաշ բեռները, դրանց տեխնիկական պարամետրերի պատճառով, հնարավոր չէ փոխադրել տրանսպորտի ստանդարտ տեսակներով, ինչը մեծ խնդիր է բազմաթիվ շինարարական, ավտոմոբիլային, արդյունաբերական ընկերությունների համար՝ հատուկ տեխնիկա, մետաղական կոնստրուկցիաներ, սարքավորումներ, ցիստեռներ փոխադրելիս:
Արտածավալային է համարվում ցանկացած բեռ, որի չափերը երկարության մասով գերազանցում են 13,6 մ-ը, լայնության մասով՝ 2,5 մ-ը, բարձրության մասով՝ 3 մ-ը, իսկ ծանրաքաշ է համարվում այն բեռը, որի զանգվածը փաթեթավորման հետ միասին կազմում է 25 և ավելի տոննա։
Transimpex ընկերությունը մեծ փորձ ունի ոչ ստանդարտ այնպիսի բեռների ավտոմոբիլային և ծովային տրանսպորտով փոխադրումը կազմակերպելու գործում, ինչպիսիք են՝
- հատուկ տեխնիկա հանքարդյունաբերության համար․
- գեներատորներ․
- արագացուցիչներ․
- հաստոցներ։
Փոխադրումը մեր ընկերությանը վստահելով՝ դուք ստիպված չեք լինի անհանգստանալ փոխադրումը կազմակերպելու և փոխադրամիջոց ընտրելու համար։
Մեր մասնագետները, հիմնվելով բեռի վերաբերյալ ձեր տեղեկատվության վրա և հաշվի առնելով փոխադրման բոլոր առանձնահատկությունները, կմշակեն առաքման օպտիմալ սխեմա, կտրամադրեն լոգիստիկ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ մասնակից երկրների օրենսդրությունների բոլոր նորմերի և պահանջների պահպանմամբ, ու կապահովեն տեխնիկական բնութագրերի մասով հարմար տրանսպորտի տեսակներով, ինչպիսիք են ավտոմոբիլային տրալները, մեծ տարողունակությամբ ու բեռնամբարձմամբ բեռնարկղերը և այլն:
ԻՆՉՊԵՍ Է ՍԱ ԱՇԽԱՏՈՒՄ
ՁԵՐ ՀԱՐՑՄԱՆ ՄՇԱԿՈՒՄ
Բեռի առաքման օպտիմալ երթուղու կազմում՝ հաշվի առնելով կամուրջները, թունելները, օդային էլեկտրահաղորդման գծերը, երկաթուղային անցումները և այլն, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վրա բեռի տեղադրման մանրամասն սխեման:
ԲԵՌՆԱՏԱՐԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Կախված ձեր բեռի բնութագրերից (չափսեր, քաշ) և փոխադրման երթուղուց:
ԱՌԱՔՄԱՆ ԱՐԺԵՔԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿ
ՈՒՂԵԿՑՈՂ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Երթուղու համաձայնեցում, անցումային երկրների ճանապարհներով երթևեկի դիմաց վճարում և այլն:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԲԵՌՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ԲԵՌԻ ՄՇԱԿՈՒՄ
Բեռի ամրացում տրանսպորտային միջոցի վրա:
ԲԵՌԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԲԵՌՆՄԱՆ/ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ
«Դռնից դուռ» սկզբունքով:
ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՇՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացում բեռների կարգավիճակի և գտնվելու վայրի մասին: