2021-11-18 14:59:42
12267
Միշտ դեպի առաջ՝ կարևորելով բոլոր մանրուքները:
Transimpex-ը 2015 թվականից հանդիսանում է ամբողջ աշխարհում նամակագրության և բեռների էքսպրես առաքման ծառայությունների մատուցման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով հավաքական բեռների առաքման գործում մասնագիտացված՝ Ռուսաստանի Դաշնության առաջատար ընկերություններից մեկի՝ Մեյջոր Էքսպրեսի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեյջոր Էքսպրեսն իր պատմության ընթացքում ձեռք է բերել՝
- առաքումներ կատարելու հնարավորություն դեպի 7000 քաղաքներ և բնակելի կետեր ՌԴ ամբողջ տարածքում
- 43 էքսպրես կենտրոն Մոսկվայում
- 24000 մ2 օպերացիոն տերմինալի տարածք Մոսկվայում
- 35000 մ2 ընդհանուր մակերեսով 2 պահեստային համալիր Մոսկվայի շրջանում
- 5 տեղեկատվական համակարգ
- 500 ֆիրմային ավտոմոբիլ
- ամսական 600 միջքաղաքային ավտոմոբիլային երթաշրջան
- ամսական 3000 ամրագրված չվերթ։
Մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի, առաքման ամենակարճ ժամկետների, ճկուն գնային քաղաքականության, առավելագույնս բաց լինելու և հաճախորդների կարիքների վրա կենտրոնանալու շնորհիվ Մեյջոր Էքսպրեսին հաջողվել է լոգիստիկայի շուկայում շահել ռուսական և միջազգային խոշոր ընկերությունների վստահությունը:
Իր գործընկերներին առաջարկելով մատակարարման շղթաների կառավարման արդյունավետ համակարգ՝ Մեյջոր Էքսպրեսն օգնում է նվազագույնի հասցնել ծախսերը՝ դրանով իսկ բարձրացնելով նրանց մրցունակությունը:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների հետևյալ տեսակները՝
- «դռնից դուռ» առաքում․
- «տերմինալից դուռ» առաքում․
- սահմանված ժամկետում առաքում․
- ստացողի ստորագրությամբ բեռնագրերի սկաների տրամադրում․
- բեռների ապահովագրում․
- հեռավար մուտք՝ անձնական էջ․
- բեռնագրերի էլեկտրոնային լրացում․
- առցանց հետևում առաքման կարգավիճակին։
Տեսակավորման տերմինալը գործում է շուրջօրյա, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին նախապատրաստել բեռներն առաքման հանձնելուն։
Ընկերության աշխատանքում նորագույն տեխնոլոգիաների մշտական ներդրումը թույլ է տալիս կատարելագործել աշխատանքային և լոգիստիկ գործընթացները:
Մեյջոր Էքսպրեսն ապացուցել է, որ հնարավոր է ստեղծել գնի, արագության և որակի օպտիմալ հարաբերակցություն: