2025-02-10 07:56:09
1451
TEX առաքման ծառայությունը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները և սկսել է համագործակցություն TEMU-ի հետ:
Այս համագործակցության շրջանակում TEX-ը կապահովի TEMU առևտրային հարթակից պատվիրված փաթեթների ամբողջական առաքման գործընթացը՝ Չինաստանից մինչև Հայաստան։
Մենք ստեղծել ենք առավել հարմարավետ պայմաններ հաճախորդների համար՝ հնարավորություն տալով պատվիրել անմիջապես Temu-ից, առանց միջնորդ կազմակերպությունների կամ լրացուցիչ հասցեների։ Պատվիրված փաթեթներն առաքվում են մինչև հաճախորդի կողմից նշված հասցե՝ անվճար տարբերակով։
Temu-ն համաշխարհային առաջատար հիպերմարկետ է, որն իր սպառողին առաջարկում է հագուստ, աքսեսուարներ, կենցաղային պարագաներ, էլեկտրոնիկա, խնամքի պարագներ և այլն։ Մատչելի արժեքների և հեշտ հասանելիության շնորհիվ` այս հարթակն այժմ դարձել է գլոբալ շուկայի առանցքային օղակներից մեկը՝ գրավելով սպառողների վստահությունն իր մեծ տեսականիով և շահավետ առաջարկներով։
Փաթեթների առաքման ժամկետները սահմանում է Temu հարթակը, որի ընթացքում փաթեթն անցնում է որոշակի առաքման փուլերով, այդ թվում՝ պատվերի ձևակերպում, հավաքագրում, Չինաստանից դեպի Հայաստան առաքում, մաքսային գործընթացներ, տեսակավորում և առաքում Հայաստանի տարածքում։ TEX ծառայությամբ առաքվող փաթեթների առաքման կոդերը սկսվում են TX տառերով, պարունակում են 10 նիշ և ավարտվում AM տառերով։
Ընկերությունy ստեղծել է նաև փաթեթների կարգավիճակին առցանց հետևելու հնարավորություն՝ Telegram Bot-ի կամ tex.am կայքի միջոցով։
Կատարեք Ձեր պատվերները Temu հարթակից, իսկ առաքման անվտանգ և արագ առաքումը վստահեք մեզ։
TEX – Մեր փորձը Ձեր առավելությունն է։