2022-11-03 12:22:27
4726
Տրանսիմպեքս ՍՊԸ-ի որակի կառավարման համակարգը համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 ստանդարտի պահանջներին։
Տրանսիմպեքս ընկերությունը կարևորում է ծառայությունների մատուցման գրագիտությունը և ձգտում է դրանք դարձնել վերահսկելի և կառավարելի։
Մշտապես հավատարիմ մնալով իր արժեքներին, Տրանսիմպեքս ՍՊԸ-ն հաջողությամբ արժանացավ համապատասխանության հավաստագրի։ Փաստաթուղթը հաստատում է, որ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001-2016 ստանդարտներին։
Մենք համոզված ենք, որ այս սերտիֆիկատը կդառնա այն ազդակը, որը կօգնի էլ ավելի կատարելագործվելու և առաջատար դիրքեր գրավելու հարցում, ինչպես նաև կհարթի ուղի դեպի նոր և մեծ հաջողությունների։
Սերտիֆիկացման ոլորտը՝ Ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ, օդային տրանսպորտով բեռնափոխադրումներ, այլ օժանդակ տրանսպորտային գործունեություն, փոստային և սուրհանդակային գործունեություն։
Transimpex - Մեկ անուն՝ բազում լուծումներ։